Շվեդիայի PEN-ակումբն Օսմանյան կայսրությունում հայերի եւ ազգային այլ փոքրամասնությունների ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջոցառում կանցկացնեն: Ակումբի կայքի տեղեկացմամբ, ապրիլի 21-ին Ստոքհոլմում հատվածներ կընթերցեն ռումինահայ գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշունջների գիրք» ստեղծագործությունից:

Ընթերցումից առաջ եւ հետո համատեղ ելույթ կունենան հայ եւ թուրք երաժիշտներ Հայկ Հակոբյանն ու Հաքան Վրեսկալը:

Ծրագիրը կանցկացվի Բեռլինյան միջազգային գրական փառատոնի «Համաշխարհային ընթերցանություն» ակցիայի շրջանակում: Ակցիայի անցկացման մասին ստորագրահավաքին արդեն ամբողջ աշխարհի շուրջ 300 գրող է միացել, այդ թվում՝ Նոբելյան 6 մրցանակակիր: