«Իրատես de dacto» թերթը գրում է. «Ասում են, թե Տիգրան Ուրիխանյանի «Քաղաքացիական շտաբ» ստեղծելու գաղափարի հետեւում կանգնած են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գեւորգյանը, այլեւ առաջին հերթին ռուսական ուժային միջին շրջանակներ: Վերջիններիս նպատակը, ի տարբերություն առաջինների, ընդդեմ Նիկոլի քաղաքացիական-արեւմտյան շարժման բլոկ ստեղծելն է, որպեսզի բողոքական այն էլեկտորատը, որը դուրս է մնացել ԲՀԿ-ից, չգնա դեպ Նիկոլի շարժում, որն էլ ինչ-որ փուլում կարող է արեւմտյան վեկտորը դեպի իրեն քաշել ու դաշտը ծածկել:
Ուրիխանյանը պետք է «ջարդի» Նիկոլի շարժումը: Բայց քանի որ մեզանում ռուսական բոլոր այդ կարգի պրոյեկտները չեն գործել երբեք մեկ հայտնի պատճառով` Ռուսաստանը նման բաների վրա փող չի ծախսում, ապա Ուրիխանյանի այս մի պրոյեկտը եւս բարեհաջող ձեւով դատապարտված կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























