ՌԴ Օխոտի ծովում խորտակված «Հեռավոր Արեւելք» ձկնորսական նավի անհետ կորած ձկնորսների որոնման համար փրկարարները Բե-200 ամֆիբիա օդանավ (երկկենցաղ՝ ջրային եւ օդային)են ուղարկել, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բե-200 օդանավն արդեն ժամանել է Մագադան եւ պատրաստ է թռիչքի։ Մոտ ժամանակներս նա կժամանի նավի խորտակման վայր եւ կմիանա որոնողական աշխատանքներին»
Բե-200-ը իր թռիչքատեխնիկական բնութագրիչներով աշխարհում համանմանը չունի։ 1990-ական թթ. վերջին մշակած օդանավը օգտագործվում է ջրային մակերեսների, բնապահպանական առաքելությունների, հրդեհների մարման եւ ուղեւորների ու բեռների փոխադրման համար։
Օդանավի խնդիրն է պարզել ձկնորսական նավի 13 կորած ձկնորսների ճակատագրերը։
Հիշեցնենք, որ այս պահին հայտնաբերվել են 56 ձկնորսների մարմինները։



























