Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը հայտարարել է, թե Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի ամենամոտ դաշնակից Գերմանիան Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իր բաժինն ունի:

Գերմանական dpa գործակալության թղթակցի հետ զրույցում Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը շեշտել է, որ իր կարծիքով գերմանացիներն էլ ունեն մեղքի բաժին հայերի հետ տեղի ունեցածի համար:  Էրգյուն Այըքը շեշտել է, որ Գերմանիան պետք է ներողություն խնդրի Ցեղասպանության մեջ իր բաժինն ունենալու համար: Նա նշել է, թե Գերմանիայի համար միայն ներողություն խնդրելը բավարար է: