Հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը՝ ապրիլի 2-ին, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի է ունեցել Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված ֆլեշմոբ-ակցիա: Համբուրգում բացվել է Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը:
Նմանատիպ եւս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաեւ Գերմանական Բեռլին քաղաքում, հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Նեմեսիս գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար եւ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:
Այս մասին հայտնում է Գերմանիայում գտնվող «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գեւորգյանը:
Ըստ նախաձեռնողների, եթե ոչ մի խանգարող հանգամանք չառաջանա` ակցիան կիրականանա ապրիլի 3-ի կեսօրին:
Ֆլեշմոբ-ակցիային իրենց մասնակցությունը կբերեն նաեւ Գերմանիայում բնակվող եւ հանդես եկող հայ ըմբշամարտիկները:





























