2015 թվականի մարտի 31-ին Արդշինբանկի եւ OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջեւ Վիեննայում տեղի ունեցավ 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի ստորագրում: OFID-ի կողմից պայմանագիրը ստորագրեց գլխավոր տնօրեն պարոն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինբանկի կողմից՝ վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը:Վարկային միջոցները կուղղվենփոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից փոքր հիդրոէլեկտրակայաններիկառուցման եւ շահագործման ոլորտումիրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: Կողմերը սերտորեն համագործակցում են սկսած 2010 թվականից, եւ սույն պայմանագրի ստորագրմամբ համագործակցության ծավալը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար:
OFID-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում պարոն Գրիգորյանն ընդգծեց Հայաստանի տնտեսության համար հիդրոէներգետիկայի եւ ընդհանուր առմամբ էներգիայի արտադրության զարգացման ռազմավարական կարեւորությունը.«Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ OFID-ի կողմից տրամադրված միջոցները կնպաստեն Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն ի շնորհիվ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնման: Սույն պայմանագրի ստորագրումը հանդիսանում է OFID-ի եւ Արդշինբանկի միջեւ համագործակցության սերտացման լավ ցուցանիշ, որն, անշուշտ, կունենա ամրապնդման եւ ընդլայնման միտում»:
Պարոն Ալ-Հերբիշն իր հերթինխորին գոհունակություն հայտնեցՀայաստանի տնտեսության եւ էներգետիկ ոլորտի զարգացմանն աջակցելու հերթական հնարավորության առնչությամբ.«Հայաստան իմ այցելությունների ընթացքում ես համոզվեցի Հայաստանի համար էներգետիկ ոլորտի կարեւորության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հերթական հնարավորությունն ընձեռվեց վերականգնվող էներգիայի` մասնավորապես փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծերի,ոլորտումմեր գործունեությունն ընդլայնելու համար»:
Արդշինբանկը հիմնադրվել է 2002 թվականին: Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը եւունիլայն մասնաճյուղային ցանց (55 մասնաճյուղ), ինչպես նաեւՓՄՁ հաճախորդների կայուն բազա: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.amկայքը կամ զանգահարելով 59-04-04 հեռախոսահամարով:
OFID-ը (OPEC Fund for International Development)միջազգային զարգացման հիմնադրամ է: Այն կազմավորվել է 1976թ.-ին OPEC-ի անդամ երկրների կողմից, որի հիմնական նպատակն է խթանել տնտեսական եւ սոցիալական առաջընթացը եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին:
.jpg)




























