Նավթի համաշխարհային գները վեր ու վար են անում, այդ մասին են վկայում տորգերի արդյունքները:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,9 տոկոսով՝ հասնելով 49,14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Միաժամանակ, Brent տեսակի նավթի մայսիյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,07 տոկոսով՝ հասնելով 55,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ նավթի համաշխարհային գները կհայտնվեն ճնշման ներքո, եթե չեղյալ հայտարարվեն Իրանի նկատմամբ նավթային արգելքները:





























