Հունաստանի կառավարությունը նախապատրաստել է բանկային համակարգի ազգայնացման եւ եվրոյին զուգահեռ ազգային արժույթի ընդունման մասին պլանը։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով ՍԻՐԻԶԱ կուսակցությունում իր աղբյուրները։

Այս պլանը կյանքի կկոչվի, եթե Աթենքը կարողանա Եվրոպայի հետ ֆինանսական օգնության շուրջ համաձայնության գալ։ Այս դեպքում կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կունենա սոցիալական պարտավորությունները կատարելու համար։ Պարբերականը գրում է, որ դա կհարկադրի իշխանություններին վերադառնալ դրահմի, որով էլ առաջարկվում է Հունաստանում վճարել թոշակներն ու աշխատավարձերը, գրում է Lenta-ն։