Արդեն մի քանի տարի Երեւանում նշում են մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի օրերը: Դրանք մեկնարկում են ապրիլի 4-ին:

Այդ օրն ուսանողները Թումանյանի հեքիաթների հիման ներկայացումներ են բեմադրում, այնուհետեւ Թումանյանական օրերը շարունակվում են համալսարանի լսարաններում եւ դահլիճում: Նախանշված են թումանյանական ընթերցումներ, գիտական զեկույցներ, ուսանողական հաշվետվություններ եւ տարբեր լեզուներով բեմադրություններ:

Միջոցառումներն ավարտվում են ապրիլի 11-ին (1923 թվականի ապրիլի 11-ին բանաստեղծի աճյունը հողին է հանձնվել): Այդ օրը Հովհաննես Թումանյանի հուշարձանի մոտ արտասանում են բանաստեղծի ստեղծագործություններն ու  ներկայացնում հրապարախոսական նյութերը: