ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 3-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը ստորագրել է մասնավորապես, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մաuին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։





























