Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով տարվող հետաքննությունը նրա երեխաներին ճանաչել է տուժողի իրավահաջոդ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով փաստաբան Վադիմ Պրոխորովին։
«Հետաքննությունն այսօր Նեմցովի 4 երեխաներին այս քրեական գործով ճանաչել է որպես տուժողի իրավահաջորդ։ Նրանց մայրը եւ ես այս գործով նրանց շահերի ներկայացուցիչն ենք հանդիսանում»,- հայտարարել է փաստաբանը։





























