Հայոց ցեղասպանության հարցում Շվեյցարիան աշխատում է իրեն հանգիստ պահել։ Այս մասին ասված է շվեյցարական իտալալեզու TV Svizzera հեռուստաընկերության գրառման մեջ։ Նշենք, որ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներին Շվեյցարիան կներկայանա ընդամենը դեսպանի մակարդակով։
«Շվեյցարիան Հայոց ցեղասպանության 100-ամյաին նվիրված միջոցառումներն կներկայանա միայն դեսպանի մակարդակով։ Դաշնային խորհուրդը այդ որոշումը բացատրում է ավանդական միջնորդական դերով։ Ինչպես նշել է ԱԳՆ-ն, Կառավարությունը մեկ անգամ չէ, որ դատապարտել է 1915թ. ողբերգական դեպքերը եւ ջանքեր է գործադրում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։
Նշենք, որ Շվեյցարիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003թ.





























