Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի իշխանությունների գաղափարախոսության եւ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Գերմանիայի իշխանությունների գաղափարախոսության միջեւ շատ ընդհանուր բան կա։ Այս թեման քննարկվել էր մարտի 25-28-ը Փարիզում Հայաստանից, Թուրքիայից, Եվրոպայից եւ Ամերիկայից ժամանած պատմաբանների կոնֆերանսի ժամանակ, տեղեկացնում է Le Monde-ն։
«Մենք արձագանքել ենք թուրք նախագահ պարոն Էրդողանի ցուցումներին եւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար պատմաբանների հանձնաժողով ենք ստեղծել»,- քամահրանքով նշել է ֆրանսիացի հետազոտող Ռայմոն Գեւորգյան։
Կոնֆերանսին մասնակցում էին շուրջ 60 պատմաբաններ, որոնց թվում՝ 16-ը Թուրքիայից։
Ե՛վ երիտթուրքերի, եւ՛ նացիստների դեպքում կիրառվում էր սոցիալական դարվինիզմի նույն անմարդկային տրամաբանությունը, այն է՝ «հայկական եւ հրեական բացիլներից ազատ» մարդկային ռասայի ստեղծման գործընթացը։
Մյուս կողմից, Օսմանյան կայսրության տարածքում 1900-ական թթ. սկզբին Ցեղասպանություն իրականացնող դահիճների եւ Ռուանդայում թութսի էթնիկ խմբի բնաջնջման միջեւ ընդհանուր շատ բան կա։ Ե՛վ առաջին, ե՛ւ երկրորդ դեպքում կարճ ժամկետում բնաջնջվել է գյուղական վայրերում բնակվող մարդկանց մեծ քանակ, նշել են գիտնականները։





























