ԱՄՆ-ում կայացել են մեծ հզորությամբ հակաբունկերային ռումբի փորձարկման աշխատանքները, տեղեկացնում է Wall Street Journal-ը։ Պենտագոնը նոր զենքի ստեղծման հարցը բարձրացրել էր Իրանի հետ բանակցությունների անհաջող ընթացքի ավարտի դեպքում, նշում է պարբերականը։

Ենթադրվում է, որ ռումբը կարող է ոչնչացնել անգամ Իրանի ամենաամուր միջուկային օբյեկտները։ Նոր զենքի առաջին փորձարկումները ընթացել էին հունվարի  կեսին, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  Իրանի հետ համաձայնության շուրջ  հեռախոսազրույց է ունեցել Կատարի, Քուվեյթի եւ ԱՄԷ առաջնորդների հետ։