Աֆղանստանի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում վերջին մեկ օրվա մեջ  ոչնչացվել է «Թալիբան» արմատական շարժման առնվազն 13 գրոհային։

Այս մասին ասված է երկրի ՆԳՆ հայտարարության  մեջ։

«Գործողությունները իրականացվել են Թահար, Քունդուզ, Սարի Փուլ, Վարդակ, Ղազնի եւ Ֆարահ նահանգներում, ինչի արդյունքում սպանվել են «Թալիբան» շարժման 13 զինված անդամ, եւս 12-ը՝ վիրավորվել»,- ասված է հայտարարության մեջ։

Զինվորականների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ զինվորականներին հաջողվել է նաեւ առգրավել թալիբներին պատկանող թեթեւ եւ ծանր զինամթերք։

Անցյալ տարվա ավարտին ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ զինված ուժերը պաշտոնապես ավարտեցին Աֆղանստանի անվտանգության աջակցության ռազմական առաքելությունը։ Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ռազմական խմբաքանակի փոխարեն (139 000 մարդ), 2015թ. սկզբից երկրում տեղակայված է լինելու 12 000-ը։ Անցյալ տարին ահաբեկչության զոհերի քանակով Աֆղանստանի համար ռեկորդային էր։