Հնդկաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը դատի է տվել խանութի տիրոջը, որի հանդերձարանում տեղադրված է եղել մասամբ թաքցրած տեսախցիկ։

Խոսքը կրթության նախարար Սմրիթի Իրանիի մասին է, որի հետ միջադեպը պատահել էր Գոա հանգստավայրում;

Խանութի տնօրենը հայտարարել է, որ տեսախցիկները պետք է տեղադրված լինեին միայն այն վայրերում, որոնք առավել խոցելի են գողությունների համար։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խանութի մի քանի աշխատակիցների դատարան են կանչել ցուցմունք տալու համար։