«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում սկսվել է մեծ հոսք, հատկապես նկատվում է մտավորական զանգվածի ներհոսք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
«Այն, որ կուսակցությունում մեծ հոսք կա, դա ասում եմ առանց չափազանցության, անչափ կարեւոր է, որ մտավորական զանգվածի հոսք է նկատվում կուսակցություն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին անդամ, պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ազգականների՝ եղբոր եւ նրա ընտանիքի ԲՀԿ վերադառնալուն, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նրանք կուսակցոևթյան նվիրյալներից են եղել, պարզապես զուտ տեխնիկական պատճառներով անդամատոմս տրված չի եղել, ինչը ինքը երեկ հանձնել է:
ԲՀԿ ղեկավարից տեղեկացանք նաեւ, որ իրենք մեկ ամսվա ընթացքում կտեղափոխվեն նոր գրասենյակ, 2 շաբաթից արդեն պատրաստ կլինի նոր կայքը, որտեղ կլինի քաղխորհրդի կազմը: Գրասենյակի տեղափոխման պատճառով ԲՀԿ-ն մի քանի միջոցառումներ հետաձգել է, ինչպես օրինակ՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Երիտասարդական կառույցի այցը եւ այլն:





























