Ապրիլի 3-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տերյան եւ Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆիատ», «Մերսեդես Բենց» եւ «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆիատ»-ի վարորդը ողնաշարի ողերի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























