Թուրքիայից եւ Պակիստանից ներկրվող մրգերի եւ բանջարեղենի խստացված փորձաքննությունը արդարացված է։ Այս մասին ապրիլի 4-ին լրագրողներին հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ մեկնաբանելով սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ ապրիլի 2-ի որոշումը։

«Իհարկե, այլ պայմաններում մթերթը մթերք է։ Սակայն չպիտի մոռանանք, թե ինչ տարածաշրջանում ենք մենք ապրում, իսկ դա նշանակում է, որ պետք է հոգանք մեր անվտանգության մասին։ Օրինակ՝ Իսրայելում այդ միջոցները ավելի խիստ են»,- նշեց Չիլինգարյանը։

Հիշեցնենք, որ համաձայն պետական ծառայության որոշման՝ Թուրքիայից եւ Պակիստանից բերված միջ-բանջարեղենը պետք է ոչ միայն ֆիտոսանիտարական հսկողություն անցնեն, այլ թունաքիմիկատների, նիտրատների եւ պեստիցիդների  անալիզ։