Թուրքական «Բիլգի» համալսարանը վերջին պահին հրաժարվել է թույլատրել Հայոց ցեղասպանության մասին կոնֆերանսի անցկացման համար դահլիճ տրամադրել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, թեեւ մարտին «Բիլգի» յամալսարանի ինտերնետ կայքում նշված էր, որ Ցեղասպանության մասին կոնֆերանս է անցկացվելու, դրանից որոշ ժամանակ անց, համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, թե կոնֆերանսի տեղի չի կարող ունենալ համալսարանում։

Նշվում է, որ խոչընդոտի պատճառը հավանաբար կոնֆերանսի անվանում է, եւ կազմակերպիչները փորձելու են կոնֆերանսի անունը փոխել եւ այլ դահլիճ ճարել։