Քենիայում փրկարարներն աղջկա են գտել, որը կենդանի է մնացել սոմալիական «Աշ-Շաբաբ» խմբավորման՝ համալսարանի վրա կատարած հարձակումից հետո: Այդ մասին հաղորդում է The Associated Press-ը:

19-ամյա Սինթիա Չարոտիչը պատանդառության պահին՝ հինգշաբթի թաքնվել է պահարանում հագուստների տակ եւ մնացել այնտեղ մինչեւ շաբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Աշ-Շաբաբի» գրոհայիններն ապրիլի 2-ին ներխուժել էին Գարիսայի համալսարան եւ պատանդ վերցրել ուսանողների: Ովքեր չեն կարողացել մջբերումներ անել Ղուրանից, նրանք սպանել են: ՆԳ նախարար Ջոզեֆ Նկաիսերիի խոսքով, սպանվել է 148 մարդ, եւս 80-ը վիրավորվել են:

Ներկայումս ոստիկանությունը հարցաքննում է հինգ կասկածյալների: Ահաբեկչությունը կազմակերպել էր քենիացի, նախկին ուսուցիչ եւ դպրոցի տնօրեն Մոհամեդ Կունոն, որի գլխի համար 55 հազար դոլար է խոստացվել: