Emirates ավիաընկերությանը պատկանող Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի ռուսախոս ուղեւորը կռիվ է սարքել օդանավում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հաղորդվում է, որ թռիչքի ժամանակ ուղեւորն իր ընկերների հետ ալկոհոլ է օգտագործել, իսկ վայրէջքի ժամանակ չի կատարել անձնակազմի պահանջները: Օդանավի հրամանատարը ստիպված է եղել դիմել ոստիկանություն:

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է անկարգ ուղեւորին: