Հարավկորեական Korean Air ընկերության Սեուլ-Պնոմպեն (Կամբոջա) չվերթը  13 ժամով հետաձգվել է թռիչքից րոպեներ առաջ թռչունի հետ բախման պատճառով:

Միջադեպի հտեւանքով օդանավը կրկին վերադարձել է իր հին տեղը: Օդանավում եղել է 151 ուղեւոր: Տուժածների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կորեայի Հանրապետության տրանսպորտի նախարարության տվյալներով, ամեն տարի միջինը 128 նման դեպք է գրանցվում: