ԱՄՆ-ը Ռուսաստանի հանդեպ անարդյունավետ քաղաքականություն է վարում։ Նրանք Ռուսաստանին պետք է ընդգրկեին իրենց թիմի կազմում՝ հրավիրելով ՆԱՏՕ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը։

«Արեւտմյան Եվրոպայի մեր գործընկերների հետ մենք պետք է միջոց գտնենք Ռուսաստանին ազգերի միություն վերադարձնելու համար։ ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմից հետո պետք էր մի միջոց գտնել, որը թույլ կտար Ռուսաստանին միանալ ՆԱՏՕ-ին։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցել ոչ թե «Մարշալի պլանի» միջոցով, այլ այնպես, ինչպես մենք վարվեցին Գերմանիայի եւ Ճապոնիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ընդունելով նրանց մեր թիմ։ Սակայն դա տեղի չունեցավ»,- հայտարարել է է Բեյքերը CNN-ի եթերում։

Նախկին պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը 15 տարի ժամանակ ուներ Ելցինի եւ Պուտինի օրոք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար։ Իրավիճակն այնպես է զարգացել, որ մենք վերադարձել ենք 40 տարի առաջվա վիճակին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բեյքերը նաեւ կոչ է արել վերջ տալ  Ուկրաինան պատառ-պատառ անելու քաղաքականությանը՝ այն համարելով անարդյունավետ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի համար։