Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սահմանին վիճակը միջին լարվածության էր, կրակել են թե դիրքերի ուղղությամբ, թե՝ գյուղերի: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան:

«Կրակոցները ոչ այնքան շատ են եղել, ոչ այնքան քիչ»,-ասաց ՊՆ խոսնակը: