Ռուսաստանի անվտանգության դաշնային պաշտպանության աշխատակիցները մինչեւ 2015թ. հոկտեմբերի 1-ը պետք է ազատվեն արտասահմանում ունեցած իրենց գույքից։

Այս մասին ասված է «ՌԴ սահմաններից դուրս գրանցված սեփականության իրավունքի օտարման ժամկետների մասին» հրամանի նախագծում։ Եթե ունեցվածքը ժառանգաբար է անցել, ապա Ծառայության աշխատակիցները պարտավոր են ազատվել դրանից մինչեւ 2016թ. հոկտեմբերի 1-ը։

2014թ. մայիսին Անվտանգության դաշնային պաշտպանության աշխատակիցներին խորհուրդ են տվել չմեկնել 108 երկիր, որոնց հետ ԱՄՆ-ն փոխադարձ արտահանձնման պայմանագիր ունի։ Դրանց թվում են Եգիպտոսը,  Թաիլանդը, Հնդկաստանը, Իսրայելը եւ ԵՄ բոլոր երկրները։ Նախկինում նման արգելք գործում էր միան Անվտանգության դաշնային ծառայությունում։