Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին սկսել է Ավստրալիայի բանակում իր մեկամսյա ծառայությունը։ Նա ծառայելու է Norforce հատուկ նշանակության ստորաբաժանումներում, որոնք հիմնականում ավստրալացի տեղաբնիկներից է բաղկացած։
Ավստրալիայում արքայազնը հրապարակային ելույթ է ունեցել անմիջապես ժամանելուց հետո։ Սիդնեյից բրիտանական գահի ժառանգորդը ուղեւորվել է Կանբերա եւ ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի գերեզմանին։
Իր այցի ժամանակ արքայազնը հրաժարվել է լուսանկարվել տեղի դպրոցականների հետ։ Նա հայտարարել է, որ տանել չի կարողանում սելֆին եւ կոչ է արել դեռահասներին թողնել այդ սովորույթը։





























