Վանի Աղթամար կղզում բաց թողնված նապաստակները արագ բազմանում են եւ սկսել են վնասել կղզու էկոհամակարգին եւ Սուրբ Խաչ եկեղեցուն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական IHA լրատվական գործակալությունը, Վանի Հարյուրամյա համալսարանի վայրի կենդանիների պահպանության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Լոքման Ասլանը նշել է, թե բարի նպատակով Աղթամար կղզում բաց թողնված 8 զույգ նապաստակները գնալով բազմանում են եւ սկսել են վնասել կղզուն։
Նա նշել է, թե հատուկ զեկույց է պատրաստվել նապաստակների պատճառած վնասի հետ կապված եւ առաջարկվել է նապաստակների քանակի կրճատման ծրագիր իրականացնել՝ նապաստակներին բռնելու միջոցով։





























