Դուբայում երկու ոստիկաններ դատապարտվել են 2 տարվա ազատազրկման եւ 2 հազար դիրհամի (500 եվրո) չափով տուգանքի՝ զբոսանավի վրա սեքս-երեկույթի մասնակցելու համար:
Դատարանի որոշման համաձայն, նրանցից բացի, մեկ տարի ճաղերի հետեւում կանցկացնեն նաեւ երեք կանայք: Նրանց մեղադրում են «արտամուսնական սեռական կապի մեջ մտնելու համար»: Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման:
Երեկույթը կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, որին 20-43 տարեկան 28 մարդ է մասնակցել: Նրանց մեծ մասն ԱՄԷ-ի բնակիչներ են եղել, ինչպես նաեւ իրանցիներ, մարոկկացիներ, սաուդցիներ եւ եմենցիներ:
Lenta.ru-ն, վկայակոչելով 7 Days in Dubai-ին, գրում է, որ երեկույթից հետո իրավապահներն ավելի քան 100 գարեջրի, վիսկիի եւ օղու դատարկ շշեր են գտել:





























