Գյումրիում ապրիլի 6-ի գիշերը դաժան ծեծի են ենթարկել քաղաքի «Մուշ-2» թաղամասի բնակիչ, 48-ամյա Արթուր Պետրոսյանին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
NEWS.am-ին հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը հայտնեց, որ Արթուր Պետրոսյանի վիճակը ծանր կայուն է, նա վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:
«Արթուր Պետրոսյանի մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի եւ որովայնի բութ վնասվածքներ, ուղեղի ցնցում, փայծախի եւ միզապարկի պատրվածքներ: Նա վիրահատվել է»,-ասաց Արմեն Իսահակյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու դեպքի հանգամանքները:





























