Մեծ Բրիտանիան ապրիլի 6-ից մեծացրել է վիզայի վճարի չափը եւ երկարաժամկետ վիզաների համար բժշկական վճարումներ է մտցրել։

Տուրիստական վիզայի արժեքը թանկացել է 2 ֆունտ ստերլինգով՝  կազմելով 85 ֆունտ, իսկ 2 տարի ժամկետով տուրիստական վիզայի արժեքը թանկացել է 24 ֆունտով եւ արժի 324 ֆունտ։ Ակադեմիական վիզան թանկացել է կրկնակի անգամ՝ 162 ֆունտ։ Իսկ կարճաժամկետ ուսումնական վիզաները, որոնք նախկինում անվճար էին, կազմել են 85 ֆունտ։ Ամենաքիչը թանկացել են լրագրողների եւ գործարարների վիզաները։ Դրանք արժեն 535 ֆունտ այն դեպքում, երբ նախկինում արժեին 514 ֆունտ։ Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Նոր բժշկական վճարումը նախատեսված է երկարաժամկետ ուսումնական, աշխատանքային եւ ընտանեկան վիզաների համար եւ նախատեսված է կես տարով։ Վճարման չափը կազմում է 150 ֆունտ ուսանողների եւ 200 ֆունտ մյուսների համար։