Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին եւ Իրաքի վարչապետ Հայդար Ալ Աբադին պայմանավորվել են միավորվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։

«Մենք համաձայնություն ենք ձեռք բերել Իրաքը ահաբեկչությունից փրկելու համար համատեղ գործողություններ իրականացնելու շուրջ»,- հայտարարել է քուրդ առաջնորդը Էրբիլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերության կառավարական աղբյուրները հայտնել էին, որ Բարզանին եւ Ալ Աբադին պայմանավորվել են Էրբիլում համատեղ օպերատիվ ռազմական շտաբ ստեղծել, որտեղից կհամակարգվի Մոսուլի ազատագրման գործողությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոսուլի ազատագրումը ռազմավարական  մեծ նշանակություն ունի, քանի որ նա հարեւան Քիրքուքի հետ միասին արտադրում է Իրաքի նավթային պաշարների կեսը։