ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում գտնել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված մարտիկների հարազատներին։ Նա վստահեցրել է, որ անձամբ խնդրելու է այդ մասին ԱՊՀ իր գործընկերներին։

Ռուսաստանի որոնողական շարժման ներկայացուցիչներից մեկը ապրիլի 6-ին Ռուսաստանի նախագահին պատմել էր այն մասին, որ հաճախ մարտիկների հարազատները բնակվում են նախկին ԽՍՀՄ երկրներում, եւ նրանց որոնման աշխատանքները բարդանում են։ Նա Պուտինին է փոխանցել այդ մարտիկների անուններով ցուցակը եւ խնդրել է օգնել «նախագահական աղբյուրներով» գտնել նրանց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անպայման կանենք։ Ես վստահ եմ, որ մեր գործընկերները կարձագանքեն։ Ես անձամբ նրանց կխնդրեմ, հետո վստահ եմ , լրատվամիջոցները հիմա այս խնդրանքը կփոխանցեն»,- ասել է Պուտինը։