Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչը կարծում է, որ Ռուսաստանը կարող է այնպիսի ավարտ ունենալ, ինչ Գերմանական ռեյխը՝ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերից հետո:
«Որքան շատ եմ հետեւում ժամանակակից Ռուսաստանին, այնքան ավելի եմ համոզվում, որ այն նույնպիսի վերջ կունենա, ինչ Գերմանական ռեյխը՝ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերից հետո, բայց արդեն շատ ուշ կլինի»,- Twitter-ի իր էջում գրել է Ռինկեւիչը:
Ավելի վաղ նա հայտարարել էր Բալթյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակի լուրջ վատթարացման մասին:





























