Նավթի գներն այսօր՝ ապրիլի 7-ին, նվազում են ներդրողների շահույթի կայունացման ֆոնին: Այս մասին են վկայում տորգերի արդյունքները:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,02 տոկոսով՝ հասնելով 57,53 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,75 տոկոսով՝ հասնելով 51,75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
«Գների ընթացիկ նվազումն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում շահույթի ֆիքսման պատճառով, քանի որ ներդրողները վաճառել են գների աճի ժամանակ, որպեսզի պահպանեն իրենց եկամուտները»,-«Ֆրանս Փրեսին» տված հարցազրույցում նշել է Newedge Group-ի մենեջեր Քեն Հասեգավան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ «սեւ ոսկու» գներն աճում էին, քանի որ ներդրողների վստահ էին, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանումը կարճաժամկետ հետեւանք կունենա նավթի համաշխարհային պահուստների վրա:





























