Եմենի Իբի նահանգում արաբական երկրների կոալիցիայի օդուժը հարվածել է դպրոցին, որի հետեւանքով առնվազն 6 աշակերտ է զոհվել: Այս մասին հաղորդում է Sputnik-ը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրները:
«Ներկայումս հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարմին, մյուսների մարմինները մնում են փլատակների տակ»,-ասել է գործակալության զրուցակիցը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























