Ապրիլի 6-ին, ժամը 19.40-ին, Երեւան-Սեւան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ե 200» եւ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով առաջին ավտոմեքենայի վարորդը, 2 ուղեւորները, երկրորդ ավտոմեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: