ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրի պայմանները հավուր պատշաճի չեն պահպանվում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մոսկվայում առաջվա պես համարում են, որ ուկրաինական կողմը հավուր պատշաճի չի կատարում Մինսկի համաձայնագրի պայմանները։ Այստեղ իրավիճակը որեւէ մեկնաբանությունների կարիք չունի, բավական է ծանոթանալ միայն ստորագրված համաձայնագրի կետերին եւ համեմատել դրանք ծավալվող իրադարձությունների հետ, որպեսզի պարզ դառնա, որ Ուկրաինան չի կատարում ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մինսկի համաձայնագրի պայմանների կատարման հետ մինչեւ հիմա խնդիրներ կան։





























