Եմենում մարտական գործողությունների ընթացքում առնվազն 74 երեխա է զոհվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
«Երեխաները զոհվում են, վիրավորվում եւ ստիպված են լինում լքել իրենց տները։ Նրանց առողջությունը սպառնալիքի տակ է գտնվում, երեխաները ստիպված են կիսատ թողնել իրենց ուսումը։ Այդ երեխաները միջազգային հումանիտար իրավունքի նորմերին համապատասխան հատուկ վերաբերմունքի եւ պաշտպանության կարիք ունեն»,- հայտարարել է Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ժյուլիեն Հարնիսը, փոխանցում է Associated Press-ը։
Հիշեցնենք, որ Դաշնակից երկրների կոալիցիան Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ մարտի 26-ին Եմենում ապստամբ հուսիների դեմ մարտական գործողություններ է սկսել, գրում է «Ւնտերֆաքս»-ը։





























