Վրաստանում ադրբեջանական գերեզմանատուն են ավերել։ Ինչպես գրում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը, գերեզմանատունն ավերվել է Վրաստանի Գարդաբանի շրջանի ադրբեջանաբնակ Ջանդար գյուղում։ Համաձայն առկա տեղեկությունների՝ գերեզմանոցը տեղակայված է եղել գյուղի հնօրյա մի տարածքում։ Այն որպես գերեզմանատուն գործել է 19-րդ դարի վերջում։

ԽՍՀՄ անկման ժամանակաշրջանում այս տարածքը վերաբնակեցվել է սվաններով, որոնք հիմնել են Լեմշվենիերա գյուղը։

Ջանադար գյուղի բնակիչները հայտնել են, որ անհայտ անձինք սկսել են քանդել գերեզմանոցը, կոտրել տապանաքարերը։ Տեղաբնակները դիմել են Գարդաբանի շրջանի գործադիր իշխանություններին, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ դեռեւս չեն ձեռնարկվել։