Դոլարի միջին փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ Մոսկվայի բորսայի միասնական առեւտրային նստաշրջանում (որի տվյալներով կազմվում է ԿԲ փոխարժեքը) նվազել է 1.833 ռուբլով եւ կազմել 55. 3328 ռուբլի։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները։ Նախօրեին ռուբլու միջին փոխարժեքը կազմել էր 56.5161 ռուբլի, գրում է Gazeta-ն։
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ռուբլու դիրքերի ամրապնդումը կապել է նավթի գների կայունացման, արտաքին պարտքի վճարումների ավարտի, արժութային վերաֆինանսավորման գործիքների զարգացման եւ բարձր առանցքային դրույքի հետ։
«Այս տարի դաշնային բյուջեն ծախսվում է ավելի հավասարաչափ։ Առաջին եռամսյակում բյուջետային ծախսերը չեզոք ազդեցություն են թողել գումարավարկային պայմանների վրա, ուստի քանակային խստացումներ չեն եղել եւ դա փոխարժեքի ամրապնդման պատճառ չի հանդիսացել, ինչպես նաեւ մեզնից քանակային մեղմացումներ սպասել պետք չէ»,- մեջբերում է ԿԲ ղեկավարի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։





























