«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունները քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարման հերթական դեպքն են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա հիշեցրել է, որ ՀԱԿ-ը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ կապված «Հիմնադիր խորհրդարանի» հետ. մասնավորապես այս տարվա հունվարին Բերձորում ՀԽ-ի ավտոշարասյան վրա կատարված հարձակումը եւ մարտի 28-ին Գյումրիում ՀԽ անդամին դանակահարելու դեպքը: «Ակնհայտ է, որ այս դեպքերը քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումների նույն նույն շղթայի օղակներն են»,-հայտարարել է Զուրաբյանը: