Հայաստանի խորհրդարանում հրեա ժողովրդի Հոլոքոստի վերաբերյալ բանաձեւ կներառվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին:

«Հայտարարության տեքստը ձեզ կբաժանվի: Այն կարճ կլինի. Մենք կհայտարարենք, որ կոչ ենք անում աշխարհի բոլոր երկրներին ճանաչել հրեա ժողովրդի Հոլոքոստը»,-հայտարարել է Սահակյանը:

Նշենք, որ Հոլոքոստը ճանաչելու նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում հանդես էր եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ բանաձեւը բաց է, եւ յուրաքանչյուր պատգամավոր ցանկության դեպքում կարող է միանալ փաստաթղթին: