Երեւանում շարունակվում են կանաչապատման աշխատանքները. ընթացքի մեջ է ծառերի ձեւավորումն ու սիզամարգերի ցանքսը:
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաեւ, որ մեկնարկում են ծառերի կրապատման եւ խոտհնձի աշխատանքները: Խոտհունձի հետ կապված հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաեւ տնտեսվարողներին:
Ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի պատշաճ կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Զեկուցվել է, որ հստակեցված են բոլոր տարածքները, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ տնկիներ եւ պարագաներ: Բացի այդ, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում շաբաթօրյակի նպատակով շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրվել է 59 միավոր տեխնիկա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ եւս իրազեկել եւ ապահովել համաքաղաքային ծրագրին քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաեւ համատիրությունների եւ բնակիչների ակտիվ մասնակցությունը:





























