«Գազպրոմ Արմենիայի» հաստիքների ավելացումն արդարացված էր։ Այս մասին ապրիլի 7-ին խորհրդարանում հայտարարել է իշխող ՀՀԿ կուսակցության պատգամավոր, գազի գնագոյացման հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով հանձնաժողովի տարեկան զեկույցը։
«Ընկերությունը նոր աշխատակիցների կարիքը ուներ վերջին տարիներին գազի տեղաբաշխման համակարգի ընդլայնման, տեղական նշանակության նոր խողովակատարների կառուցման պատճառով։ Իսկ միջին աշխատավրձը... 227 հազար դրամ, հաշվեք, այսօրվա դրությամբ դա շատ է, թե քիչ»,- հայտարարել է Այվազյանը։
Նշենք, որ 227 հազար դրամը 2015թ. փետրվարի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձից ավել է 30 տոկոսով (միջին աշխատավարձը՝ 174 450 դրամ)։





























