Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննություն է սկսվելու ՆԳ նախկին նախարար Մուամեր Գյուլերի դեմ, ով սպանության ժամանակ Ստամբուլի նահանգապետն էր։
Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ այս տարվա հունիսի 7-ին ավարտվում է Մուամեր Գյուլերի անձեռնմխելությունը եւ դատական մարմինները պատրաստվում են նրա դեմ հետաքննություն սկսել Դինքի սպանության մասին տեղյակ լինելու եւ սպանությունը չկանխելու մեղադրանքով։
Նշվում է, որ այս պահին նրա դեմ հետաքննություն սկսելու հարցում խնդիրներ են առաջացել, քանի որ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից վճռաբեկ դատախազություն ուղարկած Մուամեր Գյուլերի դոսյեն կորել է։





























