Թուրքիայի մայրաքաղաքի միակ հայկական գերեզմանատունը ավերվում է, իսկ հանգուցյալների ոսկորները նետված են այս ու այն կողմ։
Թուրքական Mulkiyehaber կայքի փոխանցմամբ՝ Անկարայում հայերից մնացած միակ հայկական գերեզմանատունը դարձել է գանձագողերի թիրախը։
Սինջանի քաղաքապետարանը տարիներ առաջ գերեզմանատանը լավ պահպանված գերեզմանաքարերը տարել էր քաղաքապետարանի այգի եւ «թանգարան բաց երկնքի տակ» անվան ներքո ցուցադրել, սակայն հետագայում դրանք տեղափոխվել են Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարան։
Իսկ գերեզմանատունը ցանկապատվել էր, սակայն դա քիչ է եղել, քանի որ ներկայում գերեզմանատան հետ տեղի ունեցող խայտառակությունը ցույց է տալիս, որ գերեզմանատունը չի պահպանվում։
Գանձագողերը քանդում են գերեզմանները եւ հանգուցյալների ոսկորները շաղ տալիս։ Նույնիսկ գերեզմանատան տարածքում գալիս «պիկնիկ» են անում։































