Էր Ռիադի արեւելքում անհայտ անձինք կրակ են բացել պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների վրա, որի հետեւանքով սպանվել է Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերի երկու աշխատակից: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, հաղորդել է «Էր Ռիադ» թերթը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:

Պարբերականի փոխանցմամբ՝ անհայտ անձինք կրակ են բացել ճանապարհին պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենայի վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: