Իսլամաբադի Բարձրագույն դատարանը չեղյալ է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի կալանքի օրդերը։ Այս մասին գրում է Dawn պարբերականը։
Քաղաքական գործչին պարտադրել են դատարան ներկայանալ ապրիլի 27-ին։ Եթե նա հրաժարվի, ապա կալանքի օրդերը նորից ուժի մեջ կմտնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մուշարաֆին կալանավորելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը ոչ մի անգամ չէր ներկայացել դատարան, որտեղ քննվում էր 2007թ. հոգեւորական Աբդուլ Ռաշիդ Ղազիի սպանության գործը։





























