Ժամանելով Ազգային ժողով՝ պատգամավորների հարցերին պատասխանելու համար, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհավորեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով այսօր դարձել է 67 տարեկան:
Դիմելով իրեն մոտեցած լրագրողներին, նա ասել է. «Հարգելի բարեկամներ, շտապում եմ շնորհավորել Գալուստ Սահակյանի ծննդյան օրը: Ինչպե՞ս կարող եմ դա չանել: Կարող եմ նաեւ ձեր անունից շնորհավորել: Իսկ մի քանի օրից մենք կհանդիպենք ավելի հանգիստ մթնոլորտում, որտեղ ես մանրամասն կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»:
Այդուհանդերձ, նա համաձայնել է պատասխանել լրագրողների 2-3 հարցերի:





























